Չինաստանում 2 խաբեբա 6 միլիոն դոլարի չափով խաբել են գործարարին, իրենց ներկայացնելով որպես ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի և XVIII դարում ապրած կայսր Ցյանլունի աշակերտ, հայտնում է China Daily-Ը
Խարդախները Չժեն Սյուեցզյուեին հանդիպել են 2012 թվականին, երբ նա ցանկացել է բացել գյուղական բանկ:
Նրանցից մեկը, որը խոստացել է օգնել բանկը բացելուն, իրեն ներկայացրել է որպես Սորոսի աշակերտ: Նա նաև կնոջը ծանոթացրել է իր համախոհի հետ, որը ներկայացել է որպես կայսը Ցյանլունի աշակերտ: Նա ասել է, որ իրեն 300 տարուց ավելի օգնել է ապրել անմահության էլիքսիրը:
Խարդախները կնոջը համոզել են ներդրումներ անել իրենց «բիզնեսում»՝ կապված գաղտնի «կայսերական ակտիվների» հետ և այլն: Ստացված փողերի մեծ մասը նրանք ծախսել են շքեղ ավտոմեքենաների և անշարժ գույքի գնման վրա:
Southern Metropolis Daily պարբերականի տվյալներով՝ Շենչժենի դատարանը նրանց մեղավոր է ճանաչել:









































