Greenpeace-ի ակտիվիստները ներխուժել են ֆրանսիական ԱԷԿ, որը տեղակայված է երկրի հարավում՝ Տրիկաստեն քաղաքում, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ ակտիվիստների թիվը գերազանցում է 20-ը, ու նրանք պահանջում են փակել ԱԷԿ-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ ԱԷԿ-ում տեղի է ունեցել տրանսֆորմատորների պայթյուն: Տրիկաստենում ԱԷԿ-ը վատ համբավ ունի՝ այնտեղ տեղի ունեցած վթարների պատճառով:









































