ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կվերանայի Ջորջ Ցիմերմանի գործը, որը սպանել էր սևամորթ երիտասարդ Տրեյվոն Մարտինին և արդարացվել էր դատարանի կողմից, հաղորդում է The Huffington Post-ը: Ինչպես հստակեցրել են գերատեսչությունում, իրենք մտադիր են պարզել, թե արդյո՞ք դաշնային դատախազները պետք է քաղաքացիական իրավունքների քրեական ոտնահարման մեղադրանք առաջադրեին, թե՞ ոչ:
Արդարադատության նախարարությունը Մարտինի մահվան համապատասխան հետաքննությունը սկսել էր դեռևս 2012 թ., սակայն դադարեցրել էր այն, որպեսզի պետական մեղադրողները կարողանան շարունակել իրենց աշխատանքը:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիական իրավունքների քրեական ոտնահարհման ստորաբաժանումը՝ FBI-ի և Ֆլորիդայի դաշնային դատախազի գրասենյակի հետ, շարունակում են ուսումնասիրել փաստեր, որոնք պարզվել են դաշնային հետախուզության ժամանակ, ինչպես նաև վկայություններ, որոնց մասին հայտնի է դարձել դատական գործընթացի ժամանակ:










































