Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանն Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) խնդրել է 1 միլիարդ դոլար՝ գյուղատնտեսության աջակցման համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը՝ մեկնաբանելով ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ հուլիսին Ժնևում անցկացված բանակցությունների հերթական փուլի արդյունքները:
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի արտաքին առևտրի ռեժիմը: Մամեդգուլիևը հավելել է, որ ԱՀԿ-ի հետ բանակցությունների այդ փուլն անցել է բավական ակտիվ, իսկ հաջորդ փուլը տեղի կունենա հաջորդ տարվա կեսին:








































