Իսպանիայում ընդդիմության ղեկավարները պահանջում են երկրի վարչապետ Մարիանո Ռախոյի հրաժարականը մամուլում հայտնված նամակագրությունից (SMS) հետո, որը կատարվել էր Ռախոյի ու իշխող կուսակցության՝ անօրինական ֆինանսավորման մեջ կասկածվող, կալանավորված գանձապահ Լուիս Բարսենասի միջև: Այս մասին հայտնում է RBK-ն:
Այս տարվա սկզբին իսպանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ժողովրդական կուսակցության ստացած նվիրատվությունները գաղտնի հաշիվների միջոցով փոխանցվել են կուսակցության բարձրագույն ղեկավարությանը, այդ թվում՝ կառավարության ներկայիս ղեկավարին:
ԶԼՄ-ների ձեռքն իբր թե ընկել է հաշվապահական գիրքը, որը վարել է կուսակցության գանձապահ Բարսենասը:
Սակայն այն ժամանակ կուսակցության ներկայացուցիչներն ու անձամբ նախարարը հերքել էին իրենց հասցեին մեղադրանքները:
Ներկայում հրապարակված SMS հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ռախոյը ոչ միայն օգտվել է կուսակցության ստացած կաշառքներից, այլև գործարքի մեջ է մտել Բարսենասի հետ:









































