Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի երեկոյան զանգահարել է Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին և մոտ 3 տարի առաջ ընդհատված խաղաղ բանակցությունների վերսկսման հույս հայտնել: Այս մասին հայտնում էRIA Novosti-ն:
Երկու առաջնորդների համար հազվագյուտ անմիջական կապի համար առիթ է դարձել մուսուլմանների համար սուրբ ամիս Ռամադանը, որի մեկնարկի առիթով Նեթանյահուն շնորավորել է Աբասին:
«Հուսով եմ, որ մենք կսկսենք բանակցությունները և կունենանք միմյանց հետ խոսելու հնարավորություն ոչ միայն տոների առիթով: Դա կարևոր է: Հուսով եմ, որ ամերիկացի պետքարտուղար Ջոն Քերիի ջանքերն արդյունք կտան»,- ասել է Նեթանյահուն:
Սպասվում է, որ Քերին պաղեստինա-իսրայելական բանակցությունների վերսկսման նպատակով այս շաբաթ կրկին Մերձավոր Արևելք կժամանի:
Պաղեստինցիները հրաժարվում են վերսկսել երկխոսությունը, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել բնակավայրերի շինարարությունը Հորդանան գետի Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի օկուպացված տարածքներում:









































