Իտալիայում «Հյուսիսային լիգա» պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտո Կալդերոլին հայտարարել է, որ ինտեգրացիայի նախարար Սեսիլիա Կայենգեի կերպարն իր մոտ օրանգուտանի մասին մտքեր է առաջացնում: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
«Ես սիրում եմ կենդանիներին՝ արջերին և գայլերին, ինչպես գիտեն բոլորը, բայց երբ ես տեսնում եմ Կայենգեի կերպարը, ես չեմ կարող չմտածել օրանգուտանի մասին՝ չնայած չեմ էլ պնդում, որ նա այդպիսին է»,- ասել է Կալդերոլին հանրահավաքներից մեկի ժամանակ:
Կալդերոլիի խոսքերն առաջ են բերել Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետայի դժգոհությունը: Նա քաղաքական գործչի այս արտահայտությունն անընդունելի է համարել և աջակցություն է հայտնել Կայենգեին, ով ծնունդով Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունից է: Որոշ քաղաքական ուժեր կոչ են արել Իտալիայի սենատում փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող Կալդերոլիին հարժարական տալ:
Իսկ քաղաքական գործիչն ինքը, փորձելով մեղմել սկանդալը, ասել է, որ կատակել է՝ օրանգուտանի հետ կապված:









































