Հուլիսի սկզբից Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել: Այս մասին ասվում է հանրապետությունում բռնության մակարդակին հետևանող փորձագիտական մոնիտորինգային խմբի հայտարարությունում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Մասնագետները ներքին հակամարտության սրման մտավախություն ունեն, սակայն ըստ այդմ նշում են, որ բռնության մակարդակն ավելի ցածր է, քան 2006-2007 թվականներին: Այդ տարիներին միջկրոնական բախումներում ամսական ավելի քան 3000 մարդ էր զոհվում:
Փորձագետները հենվում են Իրաքի ոստիկանության և բժիշկների տվյալերի վրա և հստակեցնում, որ մուսուլմանների համար սուրբ ամիս Ռամադանի սկզբից զոհերի թիվը գերազանցել է 50-ը:
Ահաբեկչությունների հերթական շարքն Իրաքի շիական մարզերում երեկ 15 մարդու կյանք է խլել:
Իրաքում ահաբեկչությունների մեծ մասը տեղի է ունենում կրոնական հողի վրա՝ սունիների ու շիաների միջև:









































