Գերմանիան առաջարկել է հաստատել տվյալների պաշտպանության եվրոպական պայմանագիրը, որը հեռուստահաղորդակցական ընկերություններին կպարտադրի մանրամասն հաշվետվություն ներկայացնել իր ծառայությունների մասին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը` մեկնաբանելով էդվարդ Սնոուդենի գործը:
Մերկելը նշել է, որ էլեկտրոնային լրտեսությունը չպետք է ոտնահարի քաղաքացիների իրավունքը:
«Գերմանիան համագործակցում է ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարում, իսկ ամերիկյան հատուկ ծառայությունների գործողություններն ուղղված են ահաբեկչությունների կանխարգելմանը, սակայն ԱՄՆ-ը պետք է հետևի գերմանական օրենքներին գերմանական հողի վրա»,- ասել է նա:
Կանցլերի խոսքերով` ոչ բոլոր սարքերն ու մեթոդներն են, որոնք տեխնիկապես կարելի է կիրառել, պետք է կիրառել, քանի որ տվյալ դեպքում «նպատակը չի արդարացնում միջոցները»:








































