Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիդ Բաքրաձեն հաղթել է նախագահական փրայմերիզի երրորդ փուլում, որը կիրակի անցկացրել է «Միացյալ ազգային շարժում» նախագահական կուսակցությունը, հաղորդում է Trend գործակալությունը:
Այս անգամ Թելավի քաղաքում շուրջ 200 պատվիրակներ են հավաքվել Կախեթի և Շիդա Քարթլի շրջաններից:
Բաքրաձեի մրցակիցներն են Գիորգի Բարամիձեն, Շոթա Մալաշխիան և Զուրաբ Ջափարիձեն:
Վերջին փրայմերիզը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ Թբիլիսիում: Դրանից հետո կհայտարարվի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունից նախագահի թեկնածուի անունը:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին:








































