ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ այսօր Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին զարգացումները նպաստեցին, որպեսզի հայրենիքի և սփյուռքի միջև կապն առավել հեշտանա և արագանա. «Այն գրականությունը, որը նրանց անհրաժեշտ է, մենք տեղադրում ենք էլեկտրոնային գրադարանում, և նրանք մեծ սիրով օգտվում են դրանից, նաև ստեղծում ենք շտեմարան, և ամենագլխավորը, համացանցի հնարավորություններն օգտագործելով՝ հայագիտության զարգացումն է, ուսուցողական կայքերի ստեղծումը և հայոց լեզվի ուսուցման ծրագրերի ստեղծումը»:
«Մեր նախարարության խնդրանքը պետք է լինի, որ մեր գիտնականները համախմբվեն և գործնական քայլեր ձեռնարկեն միասնական համահայկական և ազգօգուտ ցանց ստեղծելու ուղղությամբ: Պետք է ստեղծել հայկական CNN, Google»,- նշեց Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ համացանցում պետք է պայքար սկսել. հակադարձել, որպեսզի չկարողանան մեր պատմությունը և իրականությունը կեղծել և հատկապես հայատյաց քաղաքականություն տարածել համացանցի միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում:








































