Սիրիական Ռաքքայի մոտ ԴԱԻՇ-ի զինապահեստի վրա Ամերիկայի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով, հնարավոր է, զոհված լինեն խաղաղ բնակիչներ: Դա ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը` հարձակման հետևանքների գնահատում կատարելուց հետո, հայտնում է Reuters-ը:
Խոսքը օգոստոսի 23-ի դեպքի մասին է: Նշվում է, որ նպատակակետին ինքնաթիռի համազարկից հետո հարվածի գոտում հայտնվել է շարժվող ավտոմեքենա, որը, ակնհայտորեն, չի պատկանել զինյալներին, և հնարավոր է՝ այնտեղ գտնվողները զոհվել են:
Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ պատահար կդիտարկվի:











































