Պաղեստինի ազգային վարչակազմի բանակցային խմբի ղեկավար Սայիբ Արիկատը հորդանանյան «Էլ-Ռայի» թերթի հետ հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 16-ին կրկին Մերձավոր Արևելք կժամանի՝ պաղեստինա-իսրայելական խաղաղ երկխոսության շուրջ աշխատանքները վերսկսելու համար:
Սա կլինի տարածաշրջան Քերիի արդեն 6-րդ այցը՝ պետքարտուղարի պաշտոնում նրա նշանակվելուց ի վեր:
Իսրայել և Պաղեստին Քերիի 5-րդ այցը բավականին դինամիկ էր: Նա 3 օրվա ընթացքում 3 անգամ հանդիպեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ: Ամանում չհաջողվեց կազմակերպել Նեթանյահուի և Աբասի հանդիպումը, սակայն Քերիի այցից հետո Պաղեստինի ղեկավարությունը լավատեսական մեկնաբանություններ է արել:










































