Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան չի ընդունում Սիրիայի ներսում քրդերի նոր միությունը և որ պետք է պահպանվի երկրի տարածքային ամբողջականությունը, հայտնում է Reuters-ը:
Այդ մասին նա հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Յըլդըրըմը նաև ընդգծել է, որ Սիրիայի ճգնաժամին վերջ դնելու համար պետք է գտնվի համատեղ լուծում:
Բայդենը միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն քրդերին պարզ հասկանալ է տվել, որ նրանք պետք է վերադարձնեն իրենց վերահսկողության տակ վերցրած Եփրատ գետից արևելք Սիրիայի Մանբիջ քաղաքը ԱՄՆ-ի կողմից աջակցության վերականգնման համար:











































