Սիրիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում դատապարտվում է թուրքական բանակի մուտքը Սիրիա։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասվում է, որ Դամասկոսը դատապարտում է թուրքական տանկերի մուտքը սիրիական հող։ Սիրիան նման գործողությունները դիտարկում է որպես իր ինքնիշխանության անթաքույց խախտում։
Սիրիայի հանդեպ Թուրքիայի ագրեսիայի կանխման համար Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ից պահանջում է ընդունել միջոցառումներ:









































