Եվրահանձնաժողովը պատրաստ է տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Իտալիայի կառավարությանն անհրաժեշտ օգնություն տրամադրել: Այս մասին հայտարարել է Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսը:
Նրա խոսքով` իրենց համակարգը կապի մեջ է Իտալիայի ղեկավարության հետ և երկուստեք կարիքների գնահատում են իրականացնում՝ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:
«Իտալական կառավարությունը դեռևս դիմել է Կոպեռնիկոսի անվան արտակարգ իրավիճակների ծառայությանը՝ արբանյակների միջոցով վնասի ծավալների գնահատական տալու: Այն, իհարկե, կկատարվի»,- նշված է Բրյուսելում Ստիլիանիդիսի արած հայտարարության մեջ:




































