Հելսինկյան ընկերակցության նախագահ, հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը այսօր մահացել է: Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա և նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ և որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի