Դարֆուրում ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության խաղաղարար առաքելությունը այսօր հաստատել է, որ գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է յոթ խաղաղապահ: Ինչպես հաղորդվում է առաքելության պաշտոնական կայքում՝ միջադեպը տեղի է ունեցել հարավսուդանյան ժամանակով ժամը 09:00-ին՝ Հոր-Աբեշ բազայից 25 կմ հեռավորության վրա:
«Առաքելության խումբը խոշոր հրաձգության տակ է հայտնվել զինված անձանց բազմանդամ խմբավորման կողմից: Տևական հրաձգությունից հետո առաքելության խումբը աջակցություն է ստացել Հոր-Աբեշ և Մանավաշի բազաներից: Յոթ խաղաղապահներ զոհվել են, ևս 17 զինծառայողներ ու ոստիկաններ, այդ թվում՝ 2 կին, վիրավորվել են»,- նշվում է առաքելության կայքում:
Զոհվածների ազգային պատկանելության մասին չի հաղորդվում: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել են Տանզանիայի ստորաբաժանումները:









































