Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով վկաների ցուցմունքները գործի հետ կապ չունեն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստրիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստրիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը շարունակում է վկաների հարցաքննությունը: Վկաները դժկամությամբ են դատարան ներկայանում, նրանց մի մասին բերման էին ենթարկել ոստիկանները:

Վկա Սլավիկ Շ.-ն որդու տունը, որ գտնվում է Նորքի այգիներ հասցեում, վարձակալությամբ մի քանի ամսով հանձնել էր Սարգիս Հախանումյանին՝ «Տլեին»:

2014 թվականի հոկտեմբերի վերջին Սլավիկի հետ խոսել է Նարեկ անունով մի տղա, ասել է, թե տունը վարձակալում է ԱՄՆ-ից ընտանիքով Երևան եկող եղբոր համար:

Առանձնատունը տեսել են, հավանել: Նարեկը Սլավիկին է ներկայացրել եղբորը, ով ներկայացել է Սարգիս Հախանումյան անուն-ազգանունով: Սարգսի անձնագրի պատճենը տանտերը վերցրել է, նաև պայմանագիր է կնքել՝ տունը վարձակալության հանձնելով 1 տարով, ամսական 1000 դոլար վարձավճարով: Երիտասարդները վճարել են նաև 600 դոլար դեպոզիտ և 200 դոլար՝ անշարժ գույքի գործակալության տոկոսը:

Վկան հայտնեց, որ Սարգսի վարձակալած տանը տեսել է ևս երկու երիտասարդների, մեկ-մեկ էլ՝ Լուսինե անունով ներկայացած մի կնոջ, ով ասել էր, թե Սարգսի կինն է: Երիտասարդները ավտոտնակում կանգնեցրել էին իրենց սպիտակ ավտոմեքենան:

2015 թվականի մարտի 6-ին Սլավիկին զանգահարել է Սարգիսը, խնդրել է, որ նա վերադարձնի իր անձնագրի պատճենը: Սլավիկը չի վերադարձրել՝ ասելով, թե չի հիշում՝ ուր է դրել: Այնուհետև զանգել է Նարեկը, ասել է, թե մահացել է իրենց տատիկը, իրենք շտապ մեկնում են Ստեփանավան ու հանձնում են բնակարանը: Նրանք հավաքել են իրերը, պահանջել են վերադարձնել դեպոզիտը, որից Սլավիկը վերադարձրել է 400 դոլարը՝ 200 դոլարը պահելով կոմունալների վճարումների համար: Բայց դա քիչ է եղել, կոմունալների պարտքերն ավելի շատ են եղել, Սլավիկը մի քանի անգամ զանգահարել է նախկին վարձակալներին: Մեկ էլ հանկարծ հեռուստատեսությամբ Սլավիկը դիտել է հաղորդում Նուբարաշենում կատարված սպանության վերաբերյալ, լսել է «Հախանումյան» ազգանունը, այն իրեն ծանոթ է թվացել, հետո հիշել է, որ դա իր վարձակալի ազգանունն է: Սլավիկը մտաբերել է Սարգիս Հախանումյանին, իր նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, թե շատ լավ հիշում է իր տանը մնացած երիտասարդների արտաքինը, տեսնելու դեպքում կճանաչի: Նա համաձայնություն է տվել, որ նախաքննական մարմինը զննություն կատարի վարձակալության հանձնված տանը:

Այս և մյուս վկաների հարցաքննության ժամանակ մեղադրողը անընդհատ միջնորդում էր հրապարակել նաև նախաքննական ցուցմունքները:

Ամբաստանյալ Վահան Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը մի քանի անգամ հայտարարություններ արեց՝ նկատի ունենալով բուն քննվող գործի, առաջադրված մեղադրանքի հետ դատակոչված բազմաքանակ վկաների՝մեղմ ասած՝ ոչ սերտ առնչությունները . «Մենք ինչո՞վ ենք զբաղված… Ժամավաճառությամբ ենք զբաղվում էստեղ: Վկաների մեծ մասի ցուցմունքները այս գործին վերաբերելի չեն: Մենք մի գործով պիտի զբաղվենք, որի առնչությամբ իրականում ոչ վկա ունենք, ոչ բան: Միայն տպավորություն է ստեղծվում, թե շա՜տ վկաներ կան…»:

Նախագահողը խորհուրդ տվեց համբերատար սպասել մեղադրողի ճառին, որի ժամանակ միգուցե պարզ լինի, թե մեղադրանքի կողմը ինչու էր դատակոչել այս կամ այն վկային:

Մեծաթիվ վկաների մի ստվար մասի ցուցմունքները դեպքի վերաբերյալ գործնականում կարծես թե ոչինչ չեն հաղորդում…

Դատարանը հարցաքննեց անշարժ գույքի գործակալուհուն, ապա՝ Նորքի այգիներ հասցեի բնակիչների, ում տան մոտ տեղադրված տեսախցիկներով միգուցե երևացել էր Սլավիկ Շ.-ի տան վարձակալների մեքենան :

«Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության երրորդ կարգի երկու մասնագետ երիտասարդները միաբերան հայտնեցին, թե իրենք դեպքի օրը հերթապահ են եղել, կրակոցներից վնասվել են իրենց մեքենաները, բայց իրենք ոչինչ չեն տեսել, ոչինչ չեն լսել, մեքենաների վնասման հետ կապված էլ որևէ պահանջ չունեն:

Հաջորդ դատական նիստին վկաների հարցաքննությունը կշարունակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում