Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը շաբաթ օրը խոսել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի հետ:
Աբբասը հայտարարել է, որ պաղեստինյան ղեկավարությունը ապագայում էլ կհարգի եգիպտացի ժողովրդի կամքը և կաշխատի կանխել Եգիպտոսի ներքին գործերին արտաքին միջամտությունը:
Աբբասը ի նկատի է ունեցել, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Մուհամմադ Մուրսիին իշխանությունից զրկելուց հետո աջակցել են «Մուսուլման եղբայրներին»:
Համաձայն վերջին տեղեկությունների՝ եգիպտացի զինվորականները Սինայում որսացել են ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին, չնայած պաղեստինցիները շարունակում են հերքել այդ փաստը:
Մանսուրը, իր հերթին, հաստատել է, որ Եգիպտոսի և Պաղեստինի ժողովուրդների կապը պատմական է՝ տեղեկացնում է «Մաան» գործակալությունը:
Զրույցի վերջում նախագահները շնորհավորել են միմյանց Ռամադանի կապակցությամբ: