Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Քաղաքականության մեջ ախպոր ու քրոջ հետ գործ ունենալով՝ հաջողության չեն հասնում. Արտավազդ Բայաթյան

«Արվեստի մարդիկ պետք է միշտ էլ իշխանությանը ոչ թե հակառակվելու, այլ զգոն պահելու համար նրանց մատնացույց անեն սխալները, վրիպումները: Արվեստի մարդիկ իրենց բնույթով միշտ  ընդդիմություն են, ամբողջ աշխարհում է այսպես,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

«Միշտ խոսվում է այն մասին, թե ինչն է մեզ խանգարում, ինչ է պետք, բայց ոչ ոք չի խոսում իր անձնական պատասխանատվության մասին: Մենք պետք է հասկանանք, որ այս երկրում յուրաքանչյուրն իր երկրի տերը պիտի լինի, որ սա մեր երկիրն է, որ մենք պատասխանատու ենք մեր երկրի համար, մենք կարող ենք այս երկիրը կառավարել, պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը դրսից գա, մեզ ցույց տա, թե ինչպես կառավարենք: Մենք կարող ենք մեր երկիրը պաշտպանել, ամենևին կարևոր չէ դաշինքների մեջ մտնել, «եղբայրություն մինչև մահ» սկզբունքը շատ վտանգավոր է, կարող ենք ունենալ բարեկամներ»,- ընդգծեց երգիչը:

Ա. Բայաթյանի դիտարկմամբ՝ պայմանագրային հարաբերությունը մեր ավտանգության երաշխիքը կարող է լինել. «Մենք անարդարացի զոհաբերություններ ենք անում, ինչ է թե մենք ունենք «ախպեր», մանավանդ, որ մեր «եղբայրն իր հոգևոր եղբորը» գտել և դաշինք է կազմում նրա հետ: Հույս ունենալ, որ մեր նկատմամբ արդար կլինեն, դա առնվազն միամտություն է, իսկ եթե պայմանագային հարաբերություն է, ապա եթե շրջանցեն, դու էլ կշրջանցես»:

Ա. Բայաթյանի խոսքով՝ ամեն ինչ փոխվել է, երկրագունդը փոքրացել է, բոլոր երկրներն իրար են մոտեցել և վտանգը բոլորին է սպառնում. «Մենք պետք է կողմնորոշումներ ունենանք: Մենք պետք է շատ լավ կրթություն ստացած մասնագետներ ունենանք, նոր, թարմ գիտելիքներով մասնագետներ, ովքեր գիտեն, թե ինչ է կատարվում աշխարհում և ինչպես կարելի է առաջ շարժվել, հակառակ դեպքում կլինենք անտեսված, արհամարհված, ոչ զարգացած երկիր, վերջում կարող ենք նաև կորցնել մեր պետականությունը»:

«Առանց հարևանների հետ լավ պայմանագրային հարաբերություններ ունենալու մենք երկար ժամանակ շնչելու օդ չենք ունենա»,- ընդգծեց Ա. Բայաթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում