Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը հանդիպում կանցկացնի ակումբի ղեկավարության հետ: Այդ մասին տեղեկացնում է Marca հանդեսը:
Սպասվում է, որ արգենինացի ֆուտբոլիստը հուլիսի 15-ին կհանդիպի թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Կողմերը կքննարկեն ֆուտբոլիստի՝ իր ներկայիս թիմը լքելու ցանկությունը: Նշենք, որ Իգուաինի՝ «Ռեալ»-ի հետ կնքած պայմանագիրն ուժի մեջ կլինի ևս 3 տարի:
Հիշեցնենք, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենթուս»-ը և «Արսենալ»-ը:




































