Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ու Ադրբեջանը արդեն իսկ գոյություն ունեցող համագործակցության մեխանիզմի շրջանակներում վերսկսում են բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
«Սեպտեմբերին կմեկնարկեն ենթակոմիտեների աշխատանքները: Աշնանը ծրագրված է անցկացնել 4 ենթակոմիտեների նիստեր, որոնք գործում են առևտրի, էներգետիկայի ու տրանսպորտի, բնապահպանության, մարդու իրավունքների ու անվտանգության, կրթության ու սոցիալական այլ հարցերի ոլորտներում:
Այդ խորհրդակցություններն անցկացվելու են՝ անկախ ԵՄ-ի Խորհրդի կողմից մանդատ հատկացնելու ժամկետից, որն առնչվելու է ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելուն:
Ակնկալվում է, որ մանդատն Ադրբեջանին կտրվի հոկտեմբերի մոտ, սակայն դրանք դեռ նախնական ժամկետներ են: Անկախ դրանից՝ մենք ԵՄ-ի հետ սկսում ենք աշխատանքներն արդեն իսկ գոյություն ունեցող համագործակցության մեխանիզմի շրջանակներում: Համաձայնագրի ստորագրումը էլ ավելի կբարձրացնի կողմերի միջև համագործակցության մակարդակը»,- նշել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանը հանդես էր եկել ԵՄ-ի հետ ռազմավարական արդիականացված գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ, որը կփոխարինի Ասոցացման համաձայնագրին:











































