Քրիստոնյա աստվածաբան և Աստվածաշնչի գերմաներենի թարգմանիչ Մարտին Լյութերի 3 ձեռագիր առևանգվել է Այզենախե քաղաքում գտնվող նրա տուն-թանգարանից: Այս մասին հայտնել են իրավապահ մարմինները:
Ոստիկանությունում նշում են, որ ցուցանմուշները առևանգել են ուրբաթ օրը, սակայն թանգարանի ղեկավարությունը միայն հիմա է որոշել բարձրաձայնել այդ մասին: Կասկածվում են մի քանի զբոսաշրջային խմբեր, որոնք վերջինն են այցելել ցուցահանդես: 1520, 1524 և 1530թթ. թվագրվող ցուցանմուշների ընդհանուր գումարը կազմում է մոտ 60 հազար եվրո՝ հաղորդում է ITAR-TASS-ը:










































