Tuesday, 30 06 2026
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս

Հայաստանը ինչքանո՞վ կար Վրաստանում բացահայտված դիվերսանտների ծրագրային թիրախներում

Երեկ բավականին ուշագրավ տեղեկություն էր տարածել Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը: Ըստ այդ տեղեկության՝ ձերբակալվել է յոթհոգանոց մի խումբ, որը պատրաստվում էր դիվերսիա իրականացնել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրա և պայթեցնել գազատարի բաց հատվածները: Ընդ որում՝ հատկանշական է, որ Վրաստանի ԱԱԾ-ում հարուցված գործում այս ամենը որակվում է որպես ահաբեկչություն:

Ասենք, որ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք. ԱԱԾ-ի ներկայացուցիչներն ակնարկել են, որ ձերբակալվածներից մեկը հաճախ է այցելել Ուկրաինա: Սակայն Վրաստանի ԱԱԾ-ն գոնե առայժմ խուսափել է հայտարարել, որ խումբը ղեկավարվել է Ուկրաինայից:

Վրաստանում բացահայտված այս գործը ըստ էության կարելի կլիներ որակել ամպրոպ խաղաղ երկնքում, եթե Վրաստանի երկինքը այս առումով իսկապես խաղաղ լիներ: Խոսքը, իհարկե, փոխաբերական իմաստ ունի՝ այն առումով, որ Վրաստանում նախընտրական թեժացող շրջան է, և այդ շրջանում նման տեղեկությունների հրապարակումը շատ փորձագետներ դիտարկում են որպես նախընտրական խաղաքարտ իշխանությունների ձեռքին: Եվ հենց այս տեսանկյունից են դիտարկում նաև ուկրաինական հետքի մասին ակնարկը, քանի որ, ինչպես հայտնի է, Ուկրաինայում է Վրաստանի նախկին նախագահ, Ազգային միացյալ շարժում կուսակցության առաջնորդ Միխեյիլ Սահակաշվիլին: Իսկ նրա կուսակցությունը, ինչպես հայտնի է, Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնական ընդդիմությունն է:

Այսպիսով, այս քայլը շատերը պայմանավորում են որպես հիմնական ընդդիմության դեմ պատրաստվող խաղաքարտ իշխանության ձեռքին: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ է որոշվում խաղարկել այդ խաղաքարտը Ռուսաստան-Հայաստան գազամուղի ներգրավումով: Եթե դա խաղաքարտ է, որ խաղարկում են վրացական իշխանությունները ընդդիմության դեմ, ապա ինչո՞ւ Ռուսաստան-Հայաստան գազատարի թիրախավորմամբ: Չէ՞ որ դրանով միջադեպը ստանում է առնվազն տարածաշրջանային համատեքստ: Արդյոք սրանով Վրաստանի իշխանությունները փորձում են հենց այդ համատեքստով նախընտրական աջակցությո՞ւն ստանալ, այսպես ասած, կայունության երաշխիքի կիրառմամբ, ներկայանալով որպես հարավկովկասյան կայունության երաշխավոր, թե՞ այստեղ այնուամենայնիվ գործ ունենք ոչ թե նածխընտրական խաղաքարտերի, այլ իսկապես ավելի ընդգրկուն դիվերսիոն փորձի հետ, որի նշանակությունն ու իմաստը բոլորովին այլ է:

Այս դեպքում արդեն հավանական վարկածներն ու սցենարները իհարկե կարող են շատ ավելի բազմազան լինել: Սակայն, բոլոր դեպքերում մնում է առանցքային հարցը՝ ինչո՞ւ, ո՞ւմ հարվածելու համար էր դիվերսիոն խումբը ընտրել Ռուսաստան-Հայաստան գազատարը:

Այս համատեքստում արժե մի փոքր էքսկուրս կատարել ոչ վաղ անցյալ, երբ Հայաստանի էներգետիկայի նախարարի Իրան կատարած այցից հետո հայտարարվեց, որ Իրանը պայմանավորվել է Վրաստանի հետ պիլոտային ծրագրի շուրջ, որով իրանական գազը մատակարարվելու է Վրաստան Հայաստանի տարածքով: Իրականում սա անշուշտ պայմանական տարանցում է: Բանն այն է, որ դա կատարվում է փոխանակման միջոցով: Իրանը գազ է մատակարարում Հայաստան, իսկ Հայաստանին ռուսական գազ մատակարարող «Գազպրոմը» այդ ծավալով գազ Հայաստանի բաժնից հատկացնում է Վրաստանին: Դրանից հետո Հայաստանը հայտարարեց նաև Իրանից գազ գնելու իրավունք ունեցող՝ հարյուր տոկոս պետական բաժնեմասով «Էներֆաիմպեքս» ընկերություն հիմնելու մասին, որը պետք է Իրանից գազ ձեռք բերի՝ երրորդ երկրներ վաճառելու համար: Եվ ահա, այս ֆոնին, Ռուսաստան-Հայաստան գազամատակարարման գործում անկայունության գործոնները պարզապես կարող են կասկածի տակ դնել անգամ փոխանակման սկզբունքով Հայաստանի տարածքով իրականացվող տրանզիտի հուսալիությունը:

Իհարկե հեռու ենք պնդելուց, որ սա դիվերսիոն խմբի հնարավոր մոտիվացիաներից մեկն է, սակայն որպես հնարավոր հետևանքներից մեկը՝ այս տեսանկյունից իսկապես հետաքրքրական է, թե տեղի ունեցածը ինչ ազդեցություն կթողնի իրանական գազը Հայաստանի միջոցով Վրաստան տարանցելու ծրագրի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում