Անգլիայի Փենզանս քաղաքի լողափում հայտնվել են խորհրդավոր օրգանիզմներ՝ ոչ երկրային արտաքին տեսքով: Անսովոր հայտնագործության մասին գրում է The Guardian-ը:
Տեղաբնակները շտապել են դրանք անվանել այլ աշխարհներից եկածներ: Սակայն ծովային կենսաբանները գտնում են, որ դրանք ոչ այլ ինչ են, քան ծովաոզնու տարատեսակ՝ ծովային կարտոֆիլ անունուվ:
Նրանք պատկանում են ծովաստղերի խմբին և պատված են ոչ մեծ ասեղներով:
«Ես մտածում եմ, որ այդպիսի բաներ ժամանակ առ ժամանակ պատահում են, և լիովին բնական են»,- ասել է կենսաբանը: Ոզնիները բներից դուրս են գալիս զուգավորման համար և եթե այդ ժամանակ փոթորիկ է լինում, ալիքները նրանց ափ են նետում:









































