Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Ռուսաստանում հայրենակիցների վիճակի մասին: Այդ մասին ասված է երկրի նախագահի կայքում, հայտնում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ ուկրաինացիներին արդեն պաշտոնապես մերժում են էթնիկ կողմնորոշման իրավունքի մեջ»,- հայտարարել է Պորոշենկոն:
Նշվում է, որ Պորոշենկոն «հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսքերն այն մասին, որ ուկրաինացիները և ռուսները մեկ ազգ են, որը նման է Ստալինի «ուկրաինացիները նույն ռուսներն են» արտահայտությանը:
«Եվ Պուտինին, և Ստալինին ես կցանկանայի պատասխանել Լինա Կոստենկոյի խոսքերով. «Ուկրաինան դա սուպեր է: Նրա վրայով անցվել են պատմության բոլոր հարթիչները: Նրա վրա մշակվել են փորձության բոլոր ձևերը: Նա կոփված է բարձր կարծրությամբ: Ժամանակակից աշխարհի պայմաններում նա անգին է»,- նշել է նա:
Պորոշենկոն նաև նշել է, որ համայնքը պետք է պաշտպանի հայրենակիցների իրավունքը Ռուսաստանում:
«Ողջ ուկրաինական սփյուռքը պետք է ջանքեր գործադրի Ռուսաստանում ուկրաինացիների իրավունքը պաշտպանելու համար: Այնտեղ ուկրաինացիները և ուկրաինական հասարակական կազմակերպությունները` չնայած այն բանին, որ նրանց անդամները հանդիսանում են Դաշնության օրինապահ և հավատարիմ քաղաքացիներ, գտնվում են ուժային կառույցների կողմից նշանակալի ճնշման տակ:
Հատկանշական օրինակ է ուկրաինական գրականության գրադարանները. վախենում եմ, որ նրանք շուտով կայրեն բոլոր գրքերը, իսկ գրադարանավարներին կուղարկեն Սիբիր»,- հայտարարել է Պորոշենկոն:









































