Թուրինի «Յուվենտուս»-ը շարունակում է հետաքրքրված լինել ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի ծառայություններով:
Ֆրանիսայի չեմպիոնները չեն ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստից: Սակայն կիսապաշտպանը կարող է Թուրին տեղափոխվել միայն այն դեպքում, եթե «Յուվենտուս»-ը 30 մլն եվրո վճարի նրա տրանսֆերի դիմաց:
Հարկ է նշել, որ ավելի վաղ փարիզյան ակումբը 40 մլն եվրո էր պահանջոմ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:







































