«Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը:
Հինգշաբթի դարպասապահը Մանչեսթեր կժամանի` «քաղաքայիններ»-ի հետ գործարքի վերջին մանրամասները համաձայնեցնելու համար: Նշվում է, որ տրանսֆերի արժեքը շուրջ 17 մլն ֆունտ կկազմի:
Հիշեցնենք` Բրավոն «Ռեալ Սոսյեդադ»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին:










































