ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում կարգավորման հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները մոտ են ավարտին, և երկու կողմերի տեխնիկական թիմերն այս շաբաթ կհանդիպեն, որպեսզի քննարկեն մանրամասները, տեղեկացնում է Reuters-ը:
Քերին նշել է, որ դրանից հետո հնարավոր է երկու երկրների արգործնախարարների հանդիպումը:
«Մենք իսկապես շարունակում ենք բանակցությունները, և ես հույս ունեմ, որ մենք այդ քննարկումները այս կամ այն ձևով կհասցնենք ավարտին, շատ հնարավոր է, որ այս շաբաթ մեր թիմերի հանդիպումից հետո ես և Լավրովը հանդիպենք»,- հայտարարել է Քերին Քենիա այցելության ժամանակ:











































