«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարները դեռ մտադիր չեն նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Ուեյն Ռունիին: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ առաջիկա 18 ամսվա ընթացքում հարձակվողը պետք է այնպիսի խաղ ցուցադրի, որը կհամապատասխանի իր ֆինանսական պահանջներին: Այդ դեպքում «կարմիր սատանաներ»-ը կերկարաձգեն Ռունիի պայմանագրի ժամկետը:
Հիշեցնենք՝ Ուեյնը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հանդես է գալիս 2004 թվականից: Ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսը:






































