Իսպանիայի հյուսիսում ավելի քան 20 մարդ վնասվածքներ է ստացել ցուլերի հետ ավանդական վազքի ժամանակ՝ նվիրված Սուրբ Ֆերմինի տոնին:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ արենայի մոտ հավաքվել է մեծ ամբոխ, ինչի պատճառով շատերը հրմշտոցի հետևանքով հայտնվել են ցլերի սմբակների տակ, 21 մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Սուր զգացողությունների հարյուրավոր սիրահարներ ամբողջ աշխարհից ամեն տարի մասնակցում են Պամպլոնա քաղաքում ավանդական ցլավազքին, այսպես կոչված ՝ էնսյերոյին, որը տեղի է ունենում հուլիսի 6-14-ը:
Հարյուրավոր մարդիկ, որոնց հետապնդում են արձակված կատաղած ցուլերը, մոտավորապես 1 կմ վազում են նեղ փողոցով: Վազքին կարող են մասնակցել թե տեղացիները, թե արտասահմանցի հյուրերը, հայտնում է ITAR-TASS-ը:









































