Հայտնի նկարիչ ու քանդակագործ Պաբլո Պիկասոյի կնոջ՝ Ժակլին Ռոկի դուստրը հայտարարել է վերջին տարիներին 407 աշխատանքների անհետացման մասին, հաղորդում է EFE գործակալությունը:
Կատրին Հանտին-Բլեյը գողացված աշխատանքների թվում նշել է նկարներ, կատալոգներ ու վիմագրություններ՝ արված անձամբ Պաբլո Պիկասոյի կողմից:
65-ամյա Կատրինը հայտնի նկարչի խորթ դուստրն է: Աշխատանքների անհետացման մասին նա պատմել է Le Parisien թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ դեռ 2011թ. ինքը նախազգուշացրել էր իրավապահներին իր աշխարհահռչակ խորթ հոր նկարների անհետացման մասին:
Կնոջ խոսքով՝ աշխատանքների անհետացումը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ պատկերասրահներից մեկը սկսել էր վաճառել Պիկասոյի որոշ կտավներ, որոնք Պիկասոյից ժառանգություն էին անցել իր մորը:
Հանտի Բլեյի մայրը՝ Ժակլին Ռոկը, Պիկասոյի երկրորդ կինն է, միակ կինը, որին նա նկարել է:
Ռոկը ժառանգել է ամուսնու աշխատանքների մեծ մասը:








































