Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ձերբակալվել է 5 մարդ՝ «Ռուսաստան-Հայաստան» գազատարի վրացական հատվածի պայթեցման փորձի համար: Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը:
Վրաստանի պետանվտանգության ծառայության հաղորդմամբ՝ հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել «Ռուսաստան-Հայաստան» գազատարը Արագվի գետի մոտ:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել:







































