Արգենտինայի պաշտոնական դեմքերը կոչ են արել երկրի բնակչությանը միառժամանակ հրաժարվել լոլիկից՝ այն փոխարինելով այլ բանջարեղենով ու մրգերով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մատակարարումների խափանումների պատճառով լոլիկի գները կտրուկ բարձրացել են:
Տեղի խոհարարները ավելի վաղ բողոքում էին ալյուրի անբավարարությունից: Հացահատիկի բերքն այս տարի դարձել է վատագույններից մեկը հարավամերիկյան պետության ամբողջ պատմության մեջ:
Ինչպես նշում են փորձագետները, խնդիրը հատկապես սուր է դրված, քանի որ ամենահայտնի արգենտինական ուտեստը՝ էմպանադան, պարունակում է թե՛ ալյուր, թե՛ պոմիդոր:









































