Կիրակի օրը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն իր վերահսկողության տակ գտնվող Իրաքի Մոսուլ քաղաքում մահապատժի է ենթարկել 40 մարդու, հայտնում է Xinhua գործակալությունը:
«ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Մոսուլի գլխավոր հիվանդանոցի դիահերձարան է տեղափոխոլ 40 մարդու մարմին և նրանց անունների ցուցակը»,- հայտարարել է Մոհամեդ ալ Բայաթին՝ ավելացնելով, որ բոլորը սպանված են եղել գլխին կրակոցով:
Զինյալները մահապատժի ենթարկվածներին մեղադրել են Մոսուլում ԴԱԻՇ-ի ղեկավարների դեմ դավադրության և քաղաքի բնակիչներին օգնելու համար, ովքեր փորձել են փախչել ահաբեկիչներից: Սպանվածների մեջ եղել են Իրաքի անվտանգության ուժերի նախկին աշխատակիցներ:









































