Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի քաղաքապետ Յոն Գնարը մտադիր է խզել եղբայրական հարաբերությունները Մոսկվայի հետ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսսեքսուալ) ներկայացուցիչների հանդեպ ռուսական դիրքորոշման պատճառով՝ հաղորդում է BBC-ն:
Քաղաքային իշխանությունների հայտարարության մեջ նշվում է՝ հաշվի առնելով, թե ինչպես են Ռուսաստանում զարգանում գեյերի, բիսեքսուալների իրավունքները, քաղաքապետարանը և իրավապաշտպանները քաղաքապետի օգնականին առաջարկել են խզել քաղաքացիների միջև առկա համաձայնագրերը՝ ԱԳՆ-ի հետ խորհրդակցություններից հետո:
Դերասան Յոն Գնարը Ռեյկյավիկի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2010թ.:
Քաղաքապետը բազմիցս իր աջակցությունն է հայտնել ԼԳԲՏ ներկայացուցիչներին: Անցած տարի քաղաքական գործիչը մեծ հռչակ է ձեռք բերել համացանցում գեյ-շքերթի տեսանյութում նկարահանվելու շնորհիվ:









































