Այս տարի Google-ի և Apple-ի հարաբերությունները զգալիորեն բարելավվել են: Այս մասին հաղորդել է Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիտդը Alen & Co համաժողովի ժամանակ: Նա ընդգծել է, որ բջջային սարքավորումների շուկայում մրցակիցները շատ հանդիպումներ են իրականացնում, սակայն չի նշել դրանց բնույթը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
2 ընկերություններն էլ «գործնական բանակցություններ են անցկացնում մի շարք հարցերի շուրջ»,- ասել է Շմիտդը:
Նշենք, որ 2 ընկերությունների փոխհարաբերությունները սրվել էին վերջին տարիներին: Ընկերությունն ավարտվեց 2008թ.-ին՝ կապված Android-ի ռելիզի հետ, որը հանգուցյալ Սթիվ Ջոբսն անվանել էր «գողացված արտադրանք» և սպառնացել «ջերմամիջուկային պատերազմով»:










































