Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել «դաժան սպանության» զոհերի համար, որը կատարվել է շաբաթ օրը Թուրքիայում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես տխուր լուր եմ ստացել դաժան սպանության մասին, որը խոցել է թանկագին Թուրքիային»,- հայտարարել է Պապը ավանդական քարոզից հետո, որով նա կիրակի օրը դիմել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին: Պապը կոչ է արել աղոթել պայթյունի բոլոր զոհերի համար և Աստծուն խնդրել է աշխարհին խաղաղություն պարգևել:
Հիշեցնենք. Թուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 50 մարդ: Հարձակումը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ:




































