«Հայաստանի հավակնությունները թուրքական հողերի նկատմամբ» հակասում են այնպիսի միջազգային կազմակերպությունների սկզբունքներին, ինչպիսիք են ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, որոնց անդամն է հանդիսանում պաշտոնական Երևանը՝ ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում, որն այսօր հրապարակվել է գերատեսչության կայքում՝ փոխանցում է Trend գործակալությունը:
Երևանում հուլիսի 5-ին անցկացված Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի գլխավոր դատապազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է Թուրքիայից վերադարձնի իր կորցրած տարածքները:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ «Հայաստանի կառավարության այդպիսի աստիճանի պաշտոնական անձի նման հայտարարությունը բավականին թեթևամիտ է»:
«Բոլորը պետք է հստակ հասկանան, որ ոչ ոք չունի Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք»,- ասվում է հաղորդագրությունում:










































