«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` Պոլ Պոգբայի հզորությունը չի ամփոփովում գոլերի քանակի մեջ:
«Պոգբան չի կարող նույնքան գոլեր խփել, որքան Ռոնալդուն և Մեսսին: Կարծում եմ` Պոգբան անգամ 20 գոլ չի խփի մրցաշրջանում: Սակայն պարտադիր չէ շատ գոլեր խփել` աշխարհի լավագույն խաղացողը լինելու համար: Պոլն աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Ես կասեի` լավագույնը:
Չեմ սպասում, որ նա` դիպչելով գնդակին կշրջանցի 5 խաղացողի և հրաշք գոլ կխփի: Սակայն ակնկալում եմ, որ Պոգբան կընդունի գնդակը և ճիշտ փոխանցում կկատարի կամ ճիշտ ուղղությամբ առաջ կշարժվի»,- Goal. com-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:










































