Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերին հիացնում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիովիչի խաղը:
«Իբրահիմովիչն արագ հարմարվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում: Համաձայնեք, որ նրան շատ ժամանակ չպահանջվեց: Զլատանը փայլուն խաղ է ցուցադրում»,- Twitter-ի իր էջում գրել է Լինեկերը:
Հիշեցնենք, որ «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում Իբրահիմովիչը դարձավ դուբլի հեղինակ: Մինչ այդ նա աչքի էր ընկել նաև «Բորնմուտ»-ի դեմ հանդիպմանը:










































