Նախօրեին 46-ամյա դերասանուհին այցելել է նյույորքյան կինոթատրոններից մեկը՝ դիտելու «Համադասարանցիները» ֆիլմի երկրորդ մասը: Այս ֆիլմում Հայեքը կատարել է գլխավոր դերը, իսկ նրա զուգընկերը Ադամ Սենդլերն է եղել:
Կարմիր գորգի վրա Սալման շատ երջանիկ տեսք է ունեցել: Արծաթե գոտիով սև զգեստի մեջ ընդգծվել են դերասանուհու բարեմասնությունները: Դերասանուհին նույնիսկ լուսանկարիչներին մեջքով է շրջվել, որպեսզի նրանք կարողանան լուսանկարել զգեստի բացվածքը: Իր կերպարը նա լրացրել էր բարձրակրունկ կոշիկներով և ատլասե սև կլատչով:












































