«Սերժ Սարգսյանը գող է, թվերի գող»,-այսօր «Նախախորհրդարան»-ի հավաքին, Ազատության հրապարակում հայտարարեց հրապարակախոս Սուրեն Սարգսյանը. «Գողերին ամոթն ինչ կանի՝ զարմանում եմ, երբ ասում եք ամոթ է: Սերժ Սարգսյանի փեշակը ուղիղ հարվածում է մեր ժողովրդի շահերին: Սերժ Սարգսյանը վազ է տալիս Ռուսաստան, հետո եվրոպաներ, թե ձեր տղեն եմ, պահեք ինձ:
Խոսելով Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին, հրապարակախոսն ասաց. «Դա շոու էր: Մի անեկդոտ պատմեմ՝ գյուղում մի բնակչի տունը թալանում են, ոստիկան է կանչում, ասում է՝ դու մեղավոր ես, շուն չունես, մեղավոր ես, բանալին դռան կողքին ես պահում…այն աստիճան, որ գյուղացին ասում է՝ հա լավ, ես մեղավոր եմ, բա էդ գողը հեչ մեղավոր չի՞: Հիմա պետք է վերջ տանք էս ապիկար իշխանությանը: Ժողովրդի համբերությունը արդեն շատ են չարաշահել: Պետք է էս աշուն ճտերը հաշվենք, բավական է»,-հայտարարեց նախկին ՀԱԿ անդամը:
Մանրամասները դիտեք մեր տեսանյությում








































