Յեյլի համալսարանի գիտնականները նոր հետազոտության արդյունքում պարզել են, որ վեպերի ընթերցումը կապված է կյանքի երկար տևողության հետ, հայտնում է healthyliving.com.ua-ը:
Պարզվել է, որ ընթերցանության սիրահարներն ապրել են միջինը 2 տարի ավելի շատ, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն կարդացել: Մասնագետների խոսքով` օրական ընդամենը կես ժամ ընթերցանությունը կարող է երկարացնել կյանքի տևողությունը:
Փորձագետները նշում են, որ թերթերի, ամսագրերի և պարբերականների ընթերցանությունը նույնպես կապված է եղել կյանքի ավելի երկար տևողության հետ, չնայած այդ կապն այնքան ուժեղ չի եղել, որքան գրքերի դեպքում:









































