Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեղհանը հայտարարել է, որ Համադանի ավիաբազայում ռուսական ինքնաթիռների ընդունումը կատարվում է Սիրիայի կառավարության խնդրանքով, հայտնում է Tasnim գործակալությունը:
«Համադանի ավիաբազայում ռուսական ինքնաթիռների ընդունումը կատարվում է Սիրիայի կառավարության խնդրանքով` համատեղ համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում»,- մեջբերում է պարբերականը նախարարի հայտարարությունը:
Երեքշաբթի Ռուսաստանի ռազմաօդային ուժերը առաջին անգամ օգտագործել են Իրանի Համադանի օդանավակայանը ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» օբյեկտներին ավիահարվածներ հասցնելու համար:








































