Ըստ վերջին հետազոտական տվյալների՝ երիտասարդների 20 տոկոսը սմարթֆոններից չի բաժանվում նույնիսկ սեքսի ժամանակ:
Jumio ընկերության կողմից պատվիրված վերոնշյալ հետազոտությունը ցույց է տվել, որ այդ թիվը 2 անգամ նվազում է, երբ խոսքը վերաբերում է 34-ն անց մարդկանց:
Հարցմանը մասնակցած 1102 մարդկանց 55 տոկոսն ասել է, որ իրենք ստուգում են հեռախոսներն ավտոմեքենա վարելիս, 12 տոկոսը «սմարթֆոնների հետ են» լոգանք ընդունում, 19 տոկոսն օգտվում է դրանցից նույնիսկ կրոնական ծեսերի ժամանակ:
Տղամարդկանց միայն 33 տոկոսն է կարող բաժանվել իրենց սմարթֆոններից ընկերուհու հետ զբոսնելիս կամ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ: Ծնողների 32 տոկոսը հաղորդագրություն են ուղարկում դպրոցում գտնվող իրենց երեխաներին:
Շատերն ասել են, որ «տեխնոլոգիաները կործանում են իրենց անձնական կյանքը»: 12 տոկոսը խոստովանել է, որ մշտապես հեռախոսը ստուգելը վնասում է իրենց անձնական կյանքին: 29 տոկոսը նշել է, որ զուգընկերոջ կողմից սմարթֆոնը հաճախակի օգտագործելը նրա նկատմամբ անվստահություն է առաջացնում, հաղորդում է Mail Online-ը:










































