Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը անցկացնում են հետաքննություն՝ պարզելու ամերիկյան ընկերությունների հնարավոր կապը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցության» կոռուպցիոն սխեմաների հետ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Մասնավորապես, հետաքննվում է Յանուկովիչի կուսակցության կապը Փոլ Մանաֆորթի ընկերության հետ: Վերջինս ավելի վաղ լքել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը:
ՀԴԲ-ի և ԱՄՆ արդարադատության նախարարության ուշադրությունն է գրավել Podesta Group ընկերությունը, որը զբաղվում է լոբբիստական գործունեությամբ և հասարակայնության հետ կապերով և վերահսկվում է Հիլարի Քլինթոնի ընտրարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի եղբոր՝ Թոնի Պոդեստայի կողմից:
Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Մանաֆորթը 2007-2012 թվականների ընթացքում Ուկրաինայից հավանաբար գաղտնի ստացել է 12.7 միլիոն դոլար:









































