«Երկիր Մեդիա»-ի փոխանցմամբ՝ այսօր լրացել է Ավետիք Բուդաղյանի մահվան 40-րդ օրը: Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն սպանվել է հունիսի 2-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանություն եւ ապօրինի զենք, զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հոդվածներով:
Գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել են Սյունիքի նախկին մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը:
Քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:
Արտակ Բուդաղյանի շահերը պաշտպանում է փաստաբան Հայկ Ալումյանը, իսկ Տիգրան Խաչատրյանի շահերը՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:








































