Պարզվել է, որ ծիծաղելի գումարով գնված և երկար ժամանակ որպես հեռուստացույցի տակդիր և բար օգտագործված հին սնդուկը ճապոնական կորած հնաոճ արկղիկ է:
Եղեգնափայտից պատրաստված լաքապատ, ոսկեզօծ, նկարազարդված հազվագյուտ իրն ընկել է աճուրդի մասնագետի աչքին, երբ սնդուկի հանգուցյալ տիրոջ դուստրը «հոր բարից» նրան խմիչք է հյուրասիրել: Արկղիկը պատրաստվել է 1640 թ. և սկզբից պատկանել է Ֆրանսիայի գլխավոր նախարար կարդինալ Մազարինիին, այնուհետև բրիտանացի պոետ Ուիլյամ Բեկֆորդին, որից հետո այն անցել է գործարարների ձեռքերով և թանգարանների աշխատակիցների աչքից անհետացել է 1941թ.: Նրանք երկար և անհաջող փորձել են գտնել այդ նմուշը:
Ինչպես այժմ պարզվել է, արկղը 1970 թ. գնել է մի ինժեներ, ով մինչև կյանքի վերջը չի գիտակցել, թե ինչ արժեք է իրենց ներկայացնում հեռուստացույցի իր տակդիրը: Հոր մահից հետո ինժեների դուստրը մասնագետ է կանչել, ով պետք է գնահատեր հոր կարողությունը: Աճուրդի մասնագետն էլ հենց հայտնաբերել է այս հազվագյուտ իրը, որտեղից 50-ամյա կինը նրան խմիչք է հյուրասիրել, տեղեկացնում է The Sun-ը:
Արկղը աճուրդում գրեթե 10 միլիոն դոլարով է վաճառվել: Այն գնել է Ամստերդամի Ազգային թանագարանը:










































